Արցախի նախագահը պարգևատրել է Ռոբերտ Ամիրխանյանին
Մշակույթ
19:41 28/10/2019
ԼՂՀ

Արցախի նախագահը պարգևատրել է Ռոբերտ Ամիրխանյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ:
Քննարկվել են Արցախում մշակույթի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության  վարչությունը:

Նախագահ Սահակյանը երաժշտարվեստի բնագավառում ունեցած ակնառու ավանդի համար եւ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Ռոբերտ Ամիրխանյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով՝ նրան մաղթելով առողջություն եւ նորանոր հաջողություններ։ 

 

 

Placeholder
Արցախի նախագահը պարգևատրել է Ռոբերտ Ամիրխանյանին