Հայաստանի պատանի շախմատիստներն՝ արդեն վետերան
Սպորտ
15:09 28/10/2019
Հայաստան

Հայաստանի պատանի շախմատիստներն՝ արդեն վետերան

Հնդկաստանում կայացած շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում Շանթ Սարգսյանը նվաճել էր արծաթե, իսկ Արամ Հակոբյանը բրոզնե մեդալ: Մինչ այդ Շանթ Սարգսյանն արծաթե մեդալ էր նվաճել18 տարեկանների   աշխարհի առաջնությունում, նույն մրցաշարում Արթուր Դավթյանն արժանացել էր բրոնզե մեդալի:

«Այս տղաներըն այնքան մեդալ են նվաճել Հայաստանի համար, որ կարելի է ասել մեր պատանեկան շախմատի վետենարաններ են, արդեն թակում են մեծահասակների հավաքականի դեռները»,-
լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ, կրկնակի Օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը:

Ասուլիսին ներկա պատանի շախմատիստների մարզիչ, միջազգային գրոսմայստեր, եռակի օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Հակոբյանն ասաց, որ Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը և Արթուր Դավթյանը շատ լավ են իրենց դրսևորել այս մրցաշարերում,  ցույց տված արդյունքը, շախմատային լեզվով ասած,  +6 է:

«Այս արդյունքը վկայում է այն մասին, որ Հայաստանում այժմ ունենք լավ շախմատային դպրոց, պարզ է, որ այս երիտասարդ շախմատիստներն ապագայում շատ լավ, արժանիորեն կներկայացնեն մեր հավաքականը»,- նշեց նա:
 

Placeholder