Հաքերները Վրաստանի նախագահի կայքում տեղադրել են Սաակաշվիլու նկարը
Իրավունք
16:13 28/10/2019
Տարածաշրջան

Հաքերները Վրաստանի նախագահի կայքում տեղադրել են Սաակաշվիլու նկարը

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սկսել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կայքի վրա կիբերհարձակման փաստով հետաքննություն. կայքում տեղադրվել է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու նկարը  I`ll be back («Ես կվերադառնամ») գրությամբ: Ռիա նովոստիին հայտնել են նախարարությունից:

Վրաստանի նախագահի կայքը կոտրել են այսօր: Բացի այդ, հարձակման են ենթարկվել տասնյակ այլ կայքեր, այդ թվում տեղեկատվական գործակալություն, տեղական ինքնակառավարման մարմինների, դատարանների: Ներկա պահին երկրի ղեկավարի կայքը չի աշխատում:

«Ինտենսիվ ռեժիմով ընթանում է հետաքննություն: Հարուցվել է քրեական գործ»,- հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից: 
 

Placeholder
Հաքերները Վրաստանի նախագահի կայքում տեղադրել են Սաակաշվիլու նկարը