Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հնդկաստանում կայացած շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում Շանթ Սարգսյանը նվաճել էր արծաթե, իսկ Արամ Հակոբյանը բրոզնե մեդալ: Մինչ այդ Շանթ Սարգսյանն արծաթե մեդալ էր նվաճել18 տարեկանների աշխարհի առաջնությունում, նույն մրցաշարում Արթուր Դավթյանն արժանացել էր բրոնզե մեդալի:
«Այս տղաներըն այնքան մեդալ են նվաճել Հայաստանի համար, որ կարելի է ասել մեր պատանեկան շախմատի վետենարաններ են, արդեն թակում են մեծահասակների հավաքականի դեռները»,-
լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ, կրկնակի Օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը:
Ասուլիսին ներկա պատանի շախմատիստների մարզիչ, միջազգային գրոսմայստեր, եռակի օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Հակոբյանն ասաց, որ Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը և Արթուր Դավթյանը շատ լավ են իրենց դրսևորել այս մրցաշարերում, ցույց տված արդյունքը, շախմատային լեզվով ասած, +6 է:
«Այս արդյունքը վկայում է այն մասին, որ Հայաստանում այժմ ունենք լավ շախմատային դպրոց, պարզ է, որ այս երիտասարդ շախմատիստներն ապագայում շատ լավ, արժանիորեն կներկայացնեն մեր հավաքականը»,- նշեց նա: