Վարդան Ոսկանյան. Թուրքիան չի կարողացել ամբողջությամբ իրականացնել իր ծրագիրը
Քաղաքական
11:37 29/10/2019
Հայաստան

Վարդան Ոսկանյան. Թուրքիան չի կարողացել ամբողջությամբ իրականացնել իր ծրագիրը

Իրանագետ Վարդան Ոսկանյանը չի կարծում, ոև Մերձավոր Արևելքում ուժերի խիստ փոփոխություն է նկատվում։ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» թեմայով քննարկմանն  իրանագետն ասաց, որ Թուրքիան իր նախատեսած ծրագրի միայն 30 տոկոսին է կարողացել հասնել։ Վ. Ոսկանյանի խոսքով, Թուրքիան Սիրիա-թուրքական սահմանագծի ողջ  հատվածով չի կարողացել վերահսողություն սահմանել, ինչին ձգտում էր։

««Միասնական անվտանգության» գոտի էր ուզում ստեղծել, ինչն այժմ չկա,  Թուրքիան այդ սահմանագիծը չի վերահսկում ամբողջական, լոկալ մակարդակում է կարողացել լուծել իր խնդիրները»,- ասաց իրանագետը։

Վ. Ոսկանյանի խոսքով, այս տարածաշրջանում առանց Իրանի ոչ մի հարց չի կարող լուծվել, իրանցիները Սիրիայում ունեն բազմաթիվ լծակներ ազդելու իրավիճակի վրա։


 

Placeholder