Հայաստանից առաջին անգամ երաժշտական խումբ է մասնակցել «Սերվանտինո» փառատոնին
Մշակույթ
18:20 29/10/2019
Հայաստան

Հայաստանից առաջին անգամ երաժշտական խումբ է մասնակցել «Սերվանտինո» փառատոնին

Արամ  Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն (Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան - թավջութակ)  հոկտեմբերին 2- 20-ը հրավիրվել է Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Սոչի, Կրասնոդար, Մեխիկո, Մերինդա, Կանկուն, Գուանաջուատո  քաղաքներ  համերգների: Դաշնամուրային տրիոյից հայտնում են, որ համերգները  նվիրված  էին Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին և Արամ  Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյի հիմնադրման 20-ամյա  հոբելյանին:  Համերգները նպաստել են հայ երաժշտարվեստի տարածմանը և կատարողական ուժերի  ճանաչման ընդարձակմանը:

Արամ  Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն մասնակցել է նաև Մեքսիկայում 47-րդ անգամ անցկացվող  հռչակավոր «Սերվանտինո»  փառատոնին, որին առաջին անգամ հրավիրված էր երաժշտական խումբ Հայաստանից:

Շրջագայությունը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարարության, Մեքսիկայում Հայաստանի դեսպանության  և Եվրոպական մշակությային աջակցության հիմնադրամի աջակցությամբ:

Placeholder
Հայաստանից առաջին անգամ երաժշտական խումբ է մասնակցել «Սերվանտինո» փառատոնին