2020-ի բյուջեի նախագծով Շրջակա միջավայրի նախարարությանը կտրամադրվի 6,9 մլրդ դրամ
Տնտեսություն
13:17 29/10/2019
Հայաստան

2020-ի բյուջեի նախագծով Շրջակա միջավայրի նախարարությանը կտրամադրվի 6,9 մլրդ դրամ

Շրջակա միջավայրի նախարարությանը 2020 թվականի բյուջեի նախագծով հատկացվող  ընդհանուր բյուջեն 6,9 մլրդ դրամ է, որից 1,6 մլրդը Գերմանական զարգացման բանկի կողմից դրամաշնորհի միջոցով տրվող գումարն է: Ազգային ժողովում բյուջեի նախագծի «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի  քննարկմանը հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նա ներկայացրեց, որ տարվա ընթացքում գերատեսչությունն ունենալու է 5 ծրագիր, որի մեջ ներառված է 28 միջոցառում:

«Գումարները կհատկացվեն ապարատի պահպանությանը, տեխնիկական վերազինմանը, բնության հատուկ պահպանվող տարածքներին, որի գումարը 2,8 մլրդ է և որից 1,6-ը դրամաշնորհն է: Անտառների ծրագրի համար հատկացվել է 2,2 մլրդ, ունեն նաև թանգարանների ծրագրեր, որի մեջ ներառված է բնության թանգարանը և կենդանաբանական այգին»,- մանրամասնեց նախարարը։

Գրիգորյանի խոսքով՝  որոշակի փոփոխություններ են եղել նախորդ տարվա համեմատ։
«Ավելացվել է անտառապահների աշխատավարձերի հետ կապված որոշակի գումարներ, ինչպես նաև ավելացումներ կլինեն Սևանի ջրածածկ տարածքների մաքրման համար իրականացվող աշխատանքների համար: Նվազել է պետական պահպանության ապարատի ծախսերը, վառելիքի ու գործուղումների գումարները»,- հավելեց նախարարը։

 

Placeholder
2020-ի բյուջեի նախագծով Շրջակա միջավայրի նախարարությանը կտրամադրվի 6,9 մլրդ դրամ