Կառավարական նոր օդանավ ՝ թանկ հաճույք, թե թանկ ինքնաթիռ
Քաղաքական
15:33 30/10/2019
Հայաստան

Կառավարական նոր օդանավ ՝ թանկ հաճույք, թե թանկ ինքնաթիռ

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր խորհրդարանում  լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառավարական նոր օդանավ ձեռք բերելու հետ կապված հարցերին։

Նրա խոսքով՝ ներկայիս օդանավը  հին է և ընթացիկ ծախսերը բավականին բարձր են։

«Մենք ունենք խնդիր այդ տրանսատլանտիկ չվերթների իրականացման համար։ Եվ այդ կցաբաքը, որ ասում են՝ կարելի է ավելացնել օդանավին երկար չվերթների համար, դա բավականին թանկ հաճույք է և նպատակահարմար է նոր ինքնաթիռ գնվի»,- ասաց Աղաջանյանը։

Նա նշեց, որ ներկայիս ինքնաթիռը  կփորձեն վաճառել։

Լրագրողների հարցին, թե ԱՄՆ մեկնելը մասնավոր օդանավով մոտավորապես 350 հազար դոլար է արժեցել, նոր օդանավով որքա՞ն կարժենա, նա ասաց. «Այդ գնահատականները դեռևս չկան»։

 

Placeholder