Փաշինյան. Բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ
Քաղաքական
09:45 30/10/2019
Հայաստան

Փաշինյան. Բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ

Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից համապատասխան բանաձևի ընդունումը։ Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

«Ողջունում եմ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատմական քվեարկությունը։ Բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ, որը նաև մխիթարանք է հաղորդում Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին։ Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքներն ու հիացմունքն ուղղված ամերիկահայերի սերունդներին, ում անձնազոհ քաղաքական և հասարակական գործունեությունն ու հաստատակամությունն էին այս պատմական քվեարկության շարժիչ ուժը և ոգեւորությունը։ Այլևս երբեք», - նշել է վարչապետ Փաշինյանը։
 

Placeholder
Փաշինյան. Բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ