Սանասարյանի կողմից երեխայի վրաերթի ենթարկելու փաստով հարուցվել է քրեական գործ. Աթանեսյան
Իրավունք
13:54 31/10/2019
Հայաստան

Սանասարյանի կողմից երեխայի վրաերթի ենթարկելու փաստով հարուցվել է քրեական գործ. Աթանեսյան

«ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ:

Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության, երեխայի առողջությանը վրաերթի հետևանքով պատճառվել է միջին ծանրության վնաս»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Placeholder
Սանասարյանի կողմից երեխայի վրաերթի ենթարկելու փաստով հարուցվել է քրեական գործ. Աթանեսյան