Մենք պարբերաբար հանդիպում ենք կաթողիկոսի հետ, առարկայի հարցը քննարկում ենք. ԿԳՄՍ նախարար
Կրթություն, գիտություն
15:37 31/10/2019
Հայաստան

Մենք պարբերաբար հանդիպում ենք կաթողիկոսի հետ, առարկայի հարցը քննարկում ենք. ԿԳՄՍ նախարար

«Յուրաքանչյուր առարկայի առանձին գոյության արդյունավետությունն է քննարկվում, նպատակներն են քննարկվում, և թե ինչ ենք ուզում վերջնարդյունքում ստանալ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Հայ Եկեղեցու պատմությունը» առարկայի՝ դպրոցներում ուսուցանման վերաբերյալ հարցին։

Նրա խոսքով՝ չափորոշիչներ և առարկայացանկերը մշակող հանձնաժողովը աշխատում է. «Երբ որ առաջարկներ կանեն, մենք կքննարկենք ու որոշումներ կկայացնենք։ Այդ հանձնաժողովն առայժմ ինձ հետ որևէ բան չի քննարկել»։

Հարցին,թե կաթողիկոսի հետ հանդիպում և ինչ-որ քննարկում եղե՞լ է, Հարությունյանը պատասխանեց. «Մենք պարբերաբար հանդիպում ենք և կաթողիկոսի, և եկեղեցու ներկայացուցիչների հետ, առարկայի հարցը քննարկում ենք։ Երբ որ առարկայացանկերի առարակներ կլինեն, մենք ևս մեկ անգամ նրանք հետ կհանդիպենք»։

Նա նաև հավելեց, որ նոր դասագրքերը և առարկայացանկը վերջնական ներմուծվելու են 2023-ին։

Placeholder
Մենք պարբերաբար հանդիպում ենք կաթողիկոսի հետ, առարկայի հարցը քննարկում ենք. ԿԳՄՍ նախարար