Արարատ  Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ
Քաղաքական
12:32 31/10/2019
Հայաստան

Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ

Կառավարության որոշմամբ Արարատ  Գրիգորյանը  նշանակվեց Վայոց ձորի մարզպետ: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Արարատ Գրիգորյանին պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություններ մաղթեց։

Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին մարզպետի պաշտոնն իրեն վստահելու համար:  Նա նշեց՝  ծանոթ է մարզի խնդիրներին և վստահ է, որ կիրականացնի կառավարության ծրագրերն, ու դրանցով էլ ավելի կբարելավվի մարզի բնակիչների կյանքը։

Հիշեցնենք, որ  նախկին մարզպետը՝ Տրդատ Սարգսյանը Վայոց ձորի մարզում տեղի ունեցած միջադեպից հետո հրաժարական էր տվել։

Նշենք, որ Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել, որի ընթացքում ծեծվել և անգիտակից վիճակում ՀՀ ՊՆ Կենետրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Նշված միջադեպին մասնակցություն ունենալու համար մեղադրանք է առաջադրվել և կալանավորվել Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: Քննչական կոմիտեն քննում է նաև նշված միջադեպին մարզպետի մասնակցության հանգամանքը:

Placeholder
Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ