Որ ներկրման ոլորտում մենաշնորհներ կային, պարզ է, բայց որ դպրոցներում էլ ունենք, դա պրոբլեմ է. Փաշինյան
Կրթություն, գիտություն
14:03 31/10/2019
Հայաստան

Որ ներկրման ոլորտում մենաշնորհներ կային, պարզ է, բայց որ դպրոցներում էլ ունենք, դա պրոբլեմ է. Փաշինյան

Դպրոցներում էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրման շնորհիվ գերբեռնված դպրոցների թիվը կրճատվել է մոտ 50 տոկոսով, իսկ թերբեռնվածների թիվը՝ 60 տոկոսով: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Նախարարի խոսքով՝ դպրոցներն իրենց լիցենզիայից ավելի չեն կարողանում աշակերտ ընդունել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ համակարգի ներդրումը միանշանակ չընդունվեց. «Դրա համար էլ աղմուկ-աղաղակ էր այդ համակարգի ներդրման ժամանակ: Փաստորեն այնպիսի ոլորտներում մենաշնորհներ ունենք, որ նույնիսկ դժվար է պատկերացնել: Որ ներկրման ոլորտում մենաշնորհներ կային, դա պարզ էր, բայց որ դպրոցներում էլ մենաշնորհներ ունենք, դա արդեն պրոբլեմ է»։

 

Placeholder