Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձավ տարիների գործընթացի կուլմինացիան. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
11:30 31/10/2019
Հայաստան

Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձավ տարիների գործընթացի կուլմինացիան. Նիկոլ Փաշինյան

Նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող  բանաձևը, ինչը կարևոր իրադարձություն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում և անշուշտ նոր թափ կհաղորդի այդ գործընթացին։  Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ այս կապակցությամբ իմ գնահատանքի խոսքերն ասել Սփյուռքում, մասնավորապես, ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպություններին, որոնք տասնյակ տարիներ հետևողականորեն աշխատել են Ցեղասպանության ճանաչմանը հասնելու  համար ԱՄՆ-ում և տարբեր երկրներում: համար: Գործնականում այս որոշումը հասունացել էր երկար տարիներ, քանի որ ԱՄՆ-ի գրեթե բոլոր նահանգները նահանգային մակարդակում արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Սա դարձավ այդ գործընթացի գագաթնակետը, կուլմինացիան»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը շնորհակալություն հայտնեց նաև ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հայկական խմբի  անդամներին, և ընդհանրապես Պալատի բոլոր այն անդամներին, որոնք կողմ են քվեարկել այդ բանաձևին:

Placeholder
Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձավ տարիների գործընթացի կուլմինացիան. Նիկոլ Փաշինյան