Վահե Գուլանյանն այլևս չի ցանկանում լինել «Սևան» ազգային պարկի» տնօրեն
Հասարակություն
17:07 01/11/2019
Հայաստան

Վահե Գուլանյանն այլևս չի ցանկանում լինել «Սևան» ազգային պարկի» տնօրեն

«Սևան» ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանն աշխատանքից ազատման դիմում է գրել և ուղարկել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի խորհրդին: Խորհուրդն իրավունք ունի հիմնավոր մերժել կամ բավարարել դիմումը:

Panorama.am-ի հետ զրույցում Վահե Գուլանյանն ասաց, որ իր որոշման պատճառն այն է, որ ցանկանում է տեղափոխվել բիզնես ոլորտ:

«Բավարար ժամանակ է, ինչ աշխատել եմ, ինչ պետք էր անել Սևանի համար, արել եմ: «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը որպես այդպիսին, կայացած կառույց է, մասնագիական, վարչական անձնակազմը, համոզված եմ, ամբողջությամբ փոխարինում են ինձ»,- նշեց նա:

«Սևան» ազգային պարկի» տնօրենի խոսքով, Սևանի խնդիրներն ուսումնասիրված են, գույքագրված, որոշումները կայացված են, հանձնարականները տրված են, խախտումներն արձանագրված են, մնում է միայն  հաջորդ տնօրենը, ով էլ լինի, բարի կամք դրսևորի և աշխատի:

«Խնդիրներ կան, որոնք մեկ, հինգ, տասը տարում են լուծում ստանում, խնդիրներ կան՝ հարյուր, օրինակ, ունենանք այնպիսի Սևանա լիճ, ինչպիսին ի սկզբանե ունեցել են»,- նշեց նա:

Վ. Գուլանյանի խոսքով, մեկնարկը տրված է: Նա ասաց, որ  ցանկացած պահի, երբ որևէ խնդիր առաջանա, ինքը պատրաստ է միջամտել:

Վահե Գուլանյանը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն է 2017թ. մայիսի 10-ից:

Placeholder
Վահե Գուլանյանն այլևս չի ցանկանում լինել «Սևան» ազգային պարկի» տնօրեն