Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջիկա այցը Հայաստան լինելու է պաշտոնական»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ընդգծելով, որ իրենք ունեն բավականին դինամիկ շփումներ, ակտիվ երկխոսություն։
«Մեր օրակարգը բավականին լայն է։ Ունենք տարածաշրջանային տարբեր զարգացումներ, որոնք ուղղակիորեն վերաբերում են մեր օրակարգին, և դա ևս երկխոսության թեմա է։ Մենք համագործակցում ենք տարբեր հարթակներում», - ասաց նախարարը։
Լրագրողները Մնացականյանից հետաքրքրվեցին նաև BBC հեռուստաալիքին տված հարցազրույցից, ինչն նա պատասխանեց. «Ինձ քննադատում են։ Հարցազրույցի հետ կապված կան տարբեր մոտեցումներ ու մեկնաբանություններ։ Ես շատ ուրախ եմ, որ այդ հարցազրույցը տեղի է ունեցել՝ հաշվի առնելով հեղինակությունը, կշիռը, նշանակությունն այդ տիպի հարցազրույցի։ Ես միտված, գիտակցված գնացել եմ դրան, որվհետև դա լավագույն առիթներից էր՝ ներգրավելու երկխոսության մեջ։ Կարելի է ասել՝ ինչու՞ այս ստորակետն այն ստորակետից հետո չդրվեց, բայց կասեմ, որ շատ ուրախ եմ, որ այդ հաղորդումը բավականին լայն ճանաչում ստացավ Հայաստանում»։