Մայոր Սարգիս Ստեփանանը՝ բազկամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն
Սպորտ
12:54 01/11/2019
Հայաստան

Մայոր Սարգիս Ստեփանանը՝ բազկամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն

ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր Սարգիս Ստեփանանը շարունակում է հաջող ելույթները բազկամարտում: Ռումինիայի Կոնստանտա քաղաքում անցկացվող հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչը դարձել է ոսկե մեդալակիր:

Սարգիս Ստեփանանը վիրավորվել էր 2014 թվականին և կորցրել 2 ոտքն ու աջ ձեռքը։

Վիրավորումից ամիսներ անց սկսել է ոչ միայն քայլել, այլև՝ սպորտով զբաղվել: ՀՀ ԶՈւ մայոր, մարզիկ Սարգիս Ստեփանյանը դարձել է բազկամարտի Եվրոպայի, նաև աշխարհի  չեմպիոն`  հենաշարժողական խնդիրներ ունեցող մարզիկների մրցումներում։ Նրան  հաջողվել է մի քանի անգամ բարձրացնել 32 կգ կշռաքար և նրա սահմանած ռեկորդն ամրագրված է «Դյուցազնագրքում»։

 

Placeholder
Մայոր Սարգիս Ստեփանանը՝ բազկամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն