ARARAT. Արվեստի մյուս եզրը
Մշակույթ
13:10 01/11/2019
Հայաստան

ARARAT. Արվեստի մյուս եզրը

#YerevanJazzFest2019-ի շրջանակներում ARARAT լեգենդար հայկական կոնյակը հոկտեմբերի 31-ին ներկայացրեց բրազիլուհի ջազային երգչուհի Ագաթա Իրակեմայի միակ համերգը, որը տեղի ունեցավ «Մեցցո» ակումբում:

Ագաթա Իրակեմայի ելույթները ուղեկցվեցին Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարումներով՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ:  

Ֆրանսիայում ծնված բրազիլուհի Ագաթա Իրակեման համաշխարհային ջազի ներկայիս ռիթմի մեջ արդարացիորեն առաջատար տեղերից է զբաղեցնում: Հայտնի բասիստ Ռուբենս Սանթանայի դուստրը սկսել է իր կարիերան վաղ հասակից և բազմիցս խոստովանել է, որ իրեն միշտ հիացրել և ոգեշնչել է Շառլ Ազնավուրի արվեստը:

«Ես շատ ուրախ եմ լինել Շառլ Ազնավուրի երկրում և շատ տպավորված եմ», - նշել է երգչուհին Հայաստանում գտնվելիս:

#YerevanJazzFest2019 -ի շրջանակներում երգչուհին հանդես եկավ հայ հանդիսատեսի համար պատրաստած հատուկ ծրագրով:

Ջազի հայկական ասոցիացիայի և Մեցցո Պրոդաքշնի հետ ստեղծագործական այս համագործակցությամբ ARARAT լեգենդար հայկական կոնյակը բացահայտում է վարպետության մյուս եզրը՝ արվեստը և լավագույն կոնյակները գնահատողներին առաջարկելով վայելել ևս մեկ անմոռանալի պահ:

Placeholder
ARARAT. Արվեստի մյուս եզրը