«Ազգային օրակարգ» կուսակցությունը դիրքավորվում է որպես ընդդիմություն եղած իշխանությանը
Քաղաքական
11:44 02/11/2019
Հայաստան

«Ազգային օրակարգ» կուսակցությունը դիրքավորվում է որպես ընդդիմություն եղած իշխանությանը

«Մենք ստեղծում ենք ազգային աջակենտրոն  կուսակցություն»,- «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարին լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության  համահիմնադիր, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա նշեց, որ իրենց կուսակցության գաղափարախոսության հիմքում ազգային պետության կառուցումն է, իսկ աջակենտրոն  նշանակում է, որ իրենց համար կարևոր է առաքինությունը, կրթութունը, աշխատանքը, այդ ամեն ինչի միջոցով բարեկեցիկ երկրի, տնտեսության կառուցումը և ամեն ընտանիքում բարեկեցության, համերաշխության, սոցիալական արդարության հաստատումը:

«Մենք այս պահին, բնականաբար, ստեղծում ենք արտախորհրդարանական կուսակցություն, այս պահին մենք  դիրքավորվում ենք որպես ընդդիմություն եղած իշխանությանը, որը չի նշանակում, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո շարունակելու ենք ընդդիմություն լինել: Դա կախված է նրանից, թե ընտրողը մեզ ինչ քվե կտա:  Եթե ընտրողը մեզ ու մեր քաղաքական գործընկերներին կտա գերակշիռ քվե, մենք այդ ժամանակ կդառնանք իշխանություն: Մեր նպատակը չէ  դառնալ ընդդիմություն, մեր նպատակն է  ի վերջո գալ իշխանության  և որպես  այդպիսին իրականացնել մեր քաղաքական ծրագիրը:  Բայց մենք չենք սպասելու մինչև դառնանք  իշխանություն, մենք մեր քաղաքական  ծրագիրը սկսելու ենք իրականացնել լինելով նաև ընդդիմություն, դրա հնարավարությունը կա»,- ասաց Ա. Չալաբյանը:

Placeholder
«Ազգային օրակարգ» կուսակցությունը դիրքավորվում է որպես ընդդիմություն եղած իշխանությանը