«Ժողովուրդ». ԱԻՆ-ում շատ լարված մթնոլորտ է
Օրվա մամուլ
09:50 02/11/2019
Հայաստան

«Ժողովուրդ». ԱԻՆ-ում շատ լարված մթնոլորտ է

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՊՎԾ-ն ԱԻՆ-ում ստուգումներ է սկսել, և դրանք մոտ մեկ շաբաթ կտևեն: «Ժողովուրդ» օրաթերթը դեռևս հոկտեմբերի 25-ին էր տեղեկացրել, որ ԱԻՆ աշխատակիցները նախարար Ֆելիքս Ցոլակյանի դեմ բողոք-դիմում են գրել վարչապետ Փաշինյանին` դժգոհելով, որ, իբրև թե, նախարարը ներսում յուրայիններ ունի: Ֆ. Ցոլակյանն էլ իր հերթին դիմել էր վարչապետին` խնդրելով այդ նամակի հետքերով գալ նախարարություն ու ստուգումներ իրականացնել` պարզելու նամակի արժանահավատությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այժմ նախարարությունում շատ լարված մթնոլորտ է, Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարել է բոլոր պահանջվող փաստաթղթերը ներկայացնել ՊՎԾ աշխատակիցներին: Բանն այն է, որ ժամանակին հենց Ֆ. Ցոլակյանն է գլխավորել ՊՎԾ-ն, հիմա այդ կառույցը ստուգումներ է անում նրա ղեկավարած նախարարությունում: Հիշեցնենք՝ լուրեր կան այն մասին, որ այսօրվա հետապնդման պատճառներից թերևս կարող է լինել այն փաստը, որ հենց Ֆ. Ցոլակյանն է ժամանակին երաշխավորել Արթուր Վանեցյանին որպես ԱԱԾ տնօրենի թեկնածու»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

 

Placeholder
«Ժողովուրդ». ԱԻՆ-ում շատ լարված մթնոլորտ է