Ամուսնանալ՝ ծովի մակերևույթից 1500 մետր բարձրության վրա
Հասարակություն
17:47 02/11/2019
Տարածաշրջան

Ամուսնանալ՝ ծովի մակերևույթից 1500 մետր բարձրության վրա

Վրաստանում զույգի պսակադրության արարողությունը կայացել է ծովի մակերևույթից 1500 մետր բարձրության վրա: sputnik-georgia.ru-ն գրում է, որ իրենց  լուսանկաները նորապսակները՝ Տորնիկե Լոմտաձեն ու Տիկո Կոչիաշվիլին արդեն հրապարակել են համացանցում և անմիջապես հայտնի դարձել: Օգտատերերը կիսվել են տպավորություններով՝ նշելով, որ արարողությունը գեղեցիկ է, նաև զարմացել են երիտասարդների քաջության վրա:

Հարսը  լուսանկարներից մեկի հետ գրառում է արել. «Մենք ապրենք: Մենք անսահմանության մեջ էինք՝ հասնելով երկինք»:

Placeholder
Ամուսնանալ՝ ծովի մակերևույթից 1500 մետր բարձրության վրա