Թբիլիսիի կամրջի նորոգման ընթացքում հայտնաբերված հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարերը վերադարձվել են Խոջիվանք
Հասարակություն
09:12 02/11/2019
Տարածաշրջան

Թբիլիսիի կամրջի նորոգման ընթացքում հայտնաբերված հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարերը վերադարձվել են Խոջիվանք

 Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀԵԱ Վիրահայոց թեմի, Թբիլիսիի զարգացման հիմնադրամի և Վրաստանի մշակութային հուշարձանների պահպանության ազգային գործակալության միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Թբիլիսիի Չոր կամրջի վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերված հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարերը վերադարձվել են իրենց նախկին տեղը՝ Խոջիվանքի հայկական պանթեոն։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։ 

Նախորդ դարի առաջին կեսին կամրջի շինարարության ժամանակ որպես շինանյութ օգտագործված շիրմաքարերը բերվել էին Խոջիվանքից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանում ստեղծվել է հանձնաժողով, որը որոշելու է, թե ինչ պետք է լինի շիրմաքարերի հետ, որոնք հայտնաբերվել են Թբիլիսիի Չոր կամրջի վերակառուցման ժամանակ։ 

Placeholder
Թբիլիսիի կամրջի նորոգման ընթացքում հայտնաբերված հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարերը վերադարձվել են Խոջիվանք