Սիրիայում քաղաքային շուկայում պայթյունից 10 մարդ է զոհվել
Իրավունք
17:52 02/11/2019
Աշխարհ

Սիրիայում քաղաքային շուկայում պայթյունից 10 մարդ է զոհվել

Առնվազն տասը մարդ է մահացել սիրիական Ալ-Ռակկայի մարզի Թել-Աբյադ քաղաքում պայթյունի հետևանքով: Քաղաքը ներկա պահին գտնվում է թուրքական բանակի և այսպես կոչված «Սիրիական ազատ բանակի» հսկողության տակ: ՏԱՍՍ-ը գրում է, որ aa.com.tr-ի հաղորդմամբ, պայթյունը եղել է քաղաքային շուկաներից մեկում, զոհվածները խաղաղ բնակիչներ են:

Հոկտեմբերի 9-ին Անկարան հայտարարել է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն սկսելու մասին, նպատակն է այնտեղ ստեղծել բուֆերային գոտի: Այն պետք է թուրքական սահմանի համար դառնա պաշտպանիչ գոտի:

Placeholder
Սիրիայում քաղաքային շուկայում պայթյունից 10 մարդ է զոհվել