Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում թույլ ձյուն է տեղում
Օրվա թեմա
09:16 02/11/2019
Հայաստան

Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում թույլ ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 09:05-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղում է թույլ ձյուն:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Placeholder
Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում թույլ ձյուն է տեղում