Իրանական ընկերության հետ քննարկվել է ՀՀ-ում այլընտրանքային էներգետիկ կայանների կառուցման հնարավորությունը
Տնտեսություն
13:23 02/11/2019
Հայաստան

Իրանական ընկերության հետ քննարկվել է ՀՀ-ում այլընտրանքային էներգետիկ կայանների կառուցման հնարավորությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 1-3-ը Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 1-ին Թեհրանում մասնակցել է Իրանական էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին, որին մասնակցել են շուրջ 13 երկրների  ընկերություններ:

Նախարարության հասարակության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Պապիկյանը ծանոթացել է տեղական և արտասահմանյան ընկերությունների կողմից այստեղ ներկայացված էլեկտրաէներգետիկ արտադրանքի ու սարքավորումների վերջին նորություններին և արտադրական հզորություններին: Մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ  քննարկել է  արտադրատեսակների մատակարարման ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Ցուցահանդեսի շրջանակում  Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ  էներգետիկայի նախարարի խորհրդական Ալի Ֆարահնաքեանի և Իրանում էներգետիկ սարքավորումների ամենամեծ արտադրող «Մափնա» ընկերության ղեկավարի հետ:

Նախարարը «Մափնա» ընկերության ղեկավարի հետ քննարկել է Հայաստանում այլընտրանքային էներգետիկ կայանների կառուցման գործում ընկերության ներգրավվածության հնարավորությունը, մասնավորապես՝ հողմակայանների կառուցման ոլորտում ընկերության մասնակցությունը:

Placeholder
Իրանական ընկերության հետ քննարկվել է ՀՀ-ում այլընտրանքային էներգետիկ կայանների կառուցման հնարավորությունը