Ախալքալաքում երկրորդ անգամ պղծել են նույն մատուռը
Մշակույթ
09:09 04/11/2019
Տարածաշրջան

Ախալքալաքում երկրորդ անգամ պղծել են նույն մատուռը

Այս տարի արդեն երկրորդ անգամ  Ախալքալաքի մունիցիպալիտետի Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղին տակնուվրա են արել, սրբապատկերները կոտրել ու թափել։ Այս մասին գրել է Jnews կայքը։ Երեկ երեկոյան, ժամը 19:00-ի սահմանում Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու դպիր Նաիր Մելիքյանն էր իր ֆեսբուքյան էջում նկարներ և տեսագրություն է տարածել, թե ինչպես են ավերել վանքը։ Երիտասարդները վանքը հավաքել և մաքրել են։

Առաջին անգամ սրբատեղին ավիրել էին այս տարվա  ապրիլն։ Այդ անգամ եկեղեցին ավիրված էին տեսել Խուլգումո գյուղի երիտասարդները, ովքեր ուխտի էին գնացել և պատահաբար տեսել էին սրբատեղին ավերված։ Գործի առթիվ Ախալքալաքի ոստիկանության բաժանմունքը քերական գործ էր հարուցել։ Հետաքննությունն էր սկսվել ՔՕ 259-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է «Մշակութային ժառանգությանը կամ Վրաստանի օրենսդրությամբ պաշտպանված այլ մշակութային հուշարձաններին կանխամտածված վնաս պատճառել: Հանցանքը նախատեսում է տուգանք կամ մինչև երկու տարի ժամկետով ազատազրկում:

Ախալքալաքի և Բավրա գյուղի միջև ընկած կիրճում գտնվող 13-րդ դարով թվագրվող Վանք կամ Ճգնավոր մատուռը Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության կողմից 2018 թվականի մայիսի 16-ին ստացել է  անշարժ մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ: Եկեղեցին գտնվում է կիրճի մեջ և կառուցված է տարբեր չափերի տաշած քարերով: Արևելյան պատը գտնվում է ժայռի մեջ: Մուտքը հյուսիսից է:

Placeholder
Ախալքալաքում երկրորդ անգամ պղծել են նույն մատուռը