Նոր մրցաշրջանում Սլավիկ Հայրապետյանի առաջին մեկնարկը՝ Ռիգայում
Սպորտ
10:00 04/11/2019
Հայաստան

Նոր մրցաշրջանում Սլավիկ Հայրապետյանի առաջին մեկնարկը՝ Ռիգայում

Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը կմասնակցի նոյեմբերի 5-10-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվելիք Volvo Open Cup 2019 միջազգային մրցաշարին:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ տղամարդկանց մենասահքում հանդես կգան 17 մարզիկներ: Կարճ ծրագրի մրցումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին:

Դա 23-ամյա Հայրապետյանի առաջին մեկնարկը կլինի նոր մրցաշրջանում: Volvo Open Cup-ը կանցկացվի 40-րդ անգամ:

Placeholder
Նոր մրցաշրջանում Սլավիկ Հայրապետյանի առաջին մեկնարկը՝ Ռիգայում