Հայաստանի սպառողական շուկայում 2019թ. հոկտեմբերին տարեկան գնաճը կազմել է 0.9%
Տնտեսություն
17:00 05/11/2019
Հայաստան

Հայաստանի սպառողական շուկայում 2019թ. հոկտեմբերին տարեկան գնաճը կազմել է 0.9%

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2019թ. հոկտեմբերը 2018թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 0.9%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.6%:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2% (նախորդ նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% նվազում):

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.2-0.7%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:

Placeholder
Հայաստանի սպառողական շուկայում 2019թ. հոկտեմբերին տարեկան գնաճը կազմել է 0.9%