Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին
Իրավունք
15:42 05/11/2019
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության քննարկումը։

Դատարանի որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին, ժամը 12:00-ին։

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը այսօրվա դատական նիստում ներկայացրեց գրավով խափանման միջոց կալանքը փոխարինելու միջնորդություն` գրավի չափի որոշումը թողնելով դատարանին: 

Placeholder
Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին