Բաքվում ձերբակալվել է  «Մի գնա» հայկական երգ  լսող վարորդը
Իրավունք
18:39 06/11/2019
Տարածաշրջան

Բաքվում ձերբակալվել է «Մի գնա» հայկական երգ լսող վարորդը

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ձերբակալվել է հայկական երգ լսող վարորդը: Այդ մասին հայտնում է Vesti.az- ը:

Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության մամուլի ծառայության պետ, ոստիկանության մայոր Էլշադ Հաջիևը լրատվամիջոցներին ասել է. «Ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը, որի մեքենայում հնչել է սոցիալական ցանցում տարածված հայկական երգ,  նա ձերբակալվել է»:

Նա նշել է, որ այս փաստի կապակցությամբ կատարվում է հետաքննություն, ուսումնասիրվում են մանրամասները:

Նշենք, որ ավելի վաղ սոցիալական ցանցերում ՝ ադրբեջանական հատվածում, տեսանյութ էր տարածվել, որում մեքենայով տղամարդիկ Ադրբեջանի փողոցներով երթևեկելիս լսում էին  Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի Գնա» երգը, ինչպես նաև երգում միասին:
 

Placeholder
Բաքվում ձերբակալվել է «Մի գնա» հայկական երգ լսող վարորդը