Արարատ-Արմենիան ու Լոռին խաղն ավարտեցին ոչ-ոքի
Սպորտ
18:54 06/11/2019
Հայաստան

Արարատ-Արմենիան ու Լոռին խաղն ավարտեցին ոչ-ոքի

«Արարատ-Արմենիան» ու «Լոռին» հաղթողին չպարզեցին Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 5-րդ տուրից հետաձգված խաղում:Թիմերը հանդիպեցին Ավանի ակադեմիայի մարզադաշտում և խաղն ավարտեցին գոլազուրկ ոչ-ոքիով:

Այս ոչ-ոքիից հետո «Արարատ-Արմենիան» վաստակած 23 միավորով մնում է 3-րդ հորիզոնականում՝ ընդամենը 2 միավորով զիջելով առաջատարներ «Արարատին» ու «Շիրակին»: «Լոռին» միավորների քանակը հավասարեցրեց 22-ի և միայն լրացուցիչ ցուցանիշներով է զիջում 4-րդ տեղում գտնվող «Ալաշկերտին»:

Placeholder