Նախարար փոխելով տարբերություն չի լինի, եթե նույն քաղաքականությունը պիտի վարվի. Արշալույս Գալստյան
Կրթություն, գիտություն
14:08 06/11/2019
Հայաստան

Նախարար փոխելով տարբերություն չի լինի, եթե նույն քաղաքականությունը պիտի վարվի. Արշալույս Գալստյան

«Նախարարի անձն այստեղ էական չէ, այստեղ էական է կառավարության դիրքորոշումը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ Արշալույս Գալստյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին։

Նրա խոսքով՝ եթե այս նախարարը հրաժարական տա, նրան փոխարինի մեկ ուրիշը, որը պետք է շարունակի նույն քաղաքական գիծը, ապա փոխելու ոչ մի էական տարբերություն չկա. «Թող պարոն Արայիկ Հարությունյանն ինքը հանդես գա հայտարարությամբ, ասի, որ նախագիծը հետ ենք քաշում, դնում ենք հասարակական նոր քննարկման փուլ, դիտողություններ, առաջարկություններից հետո նոր գնանք առաջ»։

Նրա խոսքով՝ խնդիրը պետք է դնել այլ հարթության մեջ և ոչ թե թողնել ուսանողները դասադուլ անեն։

Դասախոսների կարծիքը ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ տեսանյութում։

Placeholder