Լևոն Քոչարյան. Հերթական ապօրինի որոշումն է
Իրավունք
12:20 07/11/2019
Հայաստան

Լևոն Քոչարյան. Հերթական ապօրինի որոշումն է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու դատարանի որոշումը սպասելի էր Լևոն Քոչարյանի համար։ Այդ մասին նա հայտնեց նիստի ավարտից հետո՝ լրագրողների հետ զրույցում։

«Ինձ թվում է, արդեն վաղուց էր պարզ, որ դատավոր Դանիբեկյանից արդարդատություն սպասելը երևի միամտություն է։ Հերթական ապօրինի որոշումն է»,-ասաց Քոչարյանի կրտսեր որդին։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի միջնորդությունը նրա նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ։

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 12-ը, ժամը 13:00:

Placeholder
Լևոն Քոչարյան. Հերթական ապօրինի որոշումն է