«Արայիկ Հարությունյանը  մշակույթի հետ վարվում է սուլթան Համիդի պես»
Հասարակություն
12:55 07/11/2019
Հայաստան

«Արայիկ Հարությունյանը մշակույթի հետ վարվում է սուլթան Համիդի պես»

«Մենք մտահոգված ենք մեր մշակույթով, կրթությամբ, գիտությամբ: Նախարար Արայիկ Հարությունյանը կապ չունի մշակույթի, կրթության, գիտության, սպորտի հետ»,- կառավարության դիմաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց ԵՊՀ ուսանող Գևորգ Գյուլումյանը:

Նա նշեց, որ իրենք այստեղ որևէ քաղաքական և կուսակցական խաղ չեն տալիս, այլ միայն մտահոգ են հայ մշակույթով ու կրթությամբ:

«Արայիկ Հարությունյանը չի տիրապետում իրավիճակին, գործ չունի մեր մշակույթի, կրթության հետ, թող այլ բանով զբաղվի»,- ասաց Գ. Գյուլումյանը:

Նա նշեց, որ հայագիտության դեմ արշավ է տարվում, դրա վկայություն է նաև այն, որ անցած տարի Ա. Հարությունյանի թեթև ձեռքով ֆինանսավորումից զրկվել է մոտ մեկ տարի արդեն տպագրվող «Աղբյուր» ամսագիրը, փոխարենն առաջ է եկել «Խատուտիկ» անունով ամսագիրը, որում տեղ գտած նյութերը լի են քերականական, ուղղագրական, կետադրական, ոճաբանական սխալներով:

«Արայիկ Հարությունյանը  մշակույթի հետ վարվում է սուլթան Համիդի պես: Ազգային  պարերի մասին նկարահանվող ֆիլմերի համար գումար չունի,  բայց փողոցային, լկտի պարերի համար 2,7 միլիոն  դրամ ունի, սեռափոխված անձնավորության մասին ֆիլմի համար 20 միլիոն դրամ ունի: Այդպես չի լինում: Այդ ամենը բերել է այն եզրահանգման, որ Արայիկ Հարությունյանը պետք է գնա»,- ասաց Գ. Գյուլումյանը:
 

Placeholder
«Արայիկ Հարությունյանը մշակույթի հետ վարվում է սուլթան Համիդի պես»