Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամները գիշերել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի մոտ։ Երիտասարդները երեկվանից շարունակում են նստացույցը՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։
«Ոչ մի արձագանք չի եղել, ոչ մեկի հետ չենք հանդիպել, գիշերն անցկացրել ենք այդտեղ, նստացույցը բնականոն իր ընթացքով շարունակվում է։ Նախարարին չենք տեսել, հետնամուտքով է գալիս երեկվանից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արգիշտի Գևորգյանը։
Նա նշեց, որ օրվա ընթացքում իրազեկող երթեր կանցկացնեն։