Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դպրոցի բացթողածը բուհում ավելացնելն օրախնդիր է. Աղասի Ենոքյան
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանն այսօր լրագրողների հետ հանդիպոմանը կիսվելուվ իր` 20 տարուց ավելի դասավանդման փորձով նշեց, որ խորապես անհամաձայն է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասավանդման հարցը բուհերի իրավասությանը թողնելուն։
«Մեզ մոտ հայոց լեզվի իմացությունը բուհերում շատ ցածր մակարդակի վրա է։ Իհարկե, սա առաջին հերթին դպրոցների խնդիրն է, որոնք բավականաչափ գիտելիքներով կադրեր չեն տալիս համալսարաններին։ Կարելի էր ասել՝ եկեք այս առարկաները հանենք, դրա փոխարենք ուժեղացնենք դպրոցներում հայոց լեզվի դասավանդումը, սակայն այս հարցը մեկ օրում չես կարող լուծել։ Այստեղ անհրաժեշտ է և ֆինանսավոման փոփոխություն, և կադրերի նախապատրաստում և ի վերջո որոշակի տեսլականի ստեղծում»,- ասաց Ենոքյանը։
Նրա խոսքով՝ դպրոցի բացթողածը բուհում ավելացնելն օրախնդիր է։
«Այնուամենայնիվ բուհերում անհրաժեշտ է ըստ որոշակի մասնագիտությունների անհրաժեշտ լեզվամտածողության ստեղծումը, անհրաժեշտ տերմինաբանության ծանոթացումը, խնդիրը, որը որ դպրոցները չեն կարող լուծել»,- նշեց նա։
Լրագրողների հարցին, թե կապ տեսնու՞մ է ՀՅԴ երիտասարների ու նույն ուժի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանին երեկ Քննչական կոմիտե հարցաքննության կանչելու մեջ, Ենոքյանը պատասխանեց. «Երևի կա ուղղակի կապ։ Այդ գործի մասին հայտնի էր շատ վաղուց, բայց չգիտես ինչու հենց երեկ այդ ակցիայից հետո որոշեցին նրան հարցաքննել»։