Մեկ նկարի թանգարանի նոր ցուցանմուշը կլինի Այվազովսկու կտավը
Մշակույթ
19:01 08/11/2019
Աշխարհ

Մեկ նկարի թանգարանի նոր ցուցանմուշը կլինի Այվազովսկու կտավը

Աշխարհահռչակ հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Ծովափնյա քաղաք.  Տեսարան Յալթայից» կտավը լինելու է Պենզայում Մեկ նկարի թանգարան ցուցադրության նոր «հերոսը»:

russia58.tv-ի հաղորդմամբ, պաշտոնական բացումը կայանալու է նոյեմբերի 29-ին: Ներկայացվելու է «Այվազովսկու գաղտնի ներկեր»  վավերագրական-գեղարվեստական ֆիլմը տաղանդավոր նկարչի զարմանալի ճակատագրի մասին, բացահայտվելու է նրա կյանքից գաղտնիքներ:

Կտավը ներկայացնելու է մինչև 2020 թվականի նոյեմբեր:
 

Placeholder
Մեկ նկարի թանգարանի նոր ցուցանմուշը կլինի Այվազովսկու կտավը