Մեկնարկից 20 րոպե առաջ Լեդին Գագան չեղարկել է համերգը
Մշակույթ
10:44 08/11/2019
Աշխարհ

Մեկնարկից 20 րոպե առաջ Լեդին Գագան չեղարկել է համերգը

Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան Լոս Անջելեսում մեկնարկից 20 րոպե առաջ չեղարկել է Enigma շոուն։ Համերգը չի կայացել երգչուհու հիվանդության պատճառով։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, համերգը չեղարկելու մասին նա հայտնել էր Ինսթագրամի միջոցով։ Երգչուհու խոսքով, ունի սինուսիտ և բրոնխիտ,  թուլության պատճառով չի կարող բեմ բարձրանալ:

«Սիրում եմ ձեզ, ես ձեզ ամեն ինչ կհատուցեմ, խոստանում են»,- գրել է Լեդի Գագան։

Լեդի Գագան արդեն այսօր կներկայացնի իր շոուն Լաս Վեգասում, իսկ հաջորդ օրը նա ելույթ կունենա Jazz&Piano ծրագրով։ Հայտնի է, որ երգչուհու հաջորդ ելույթները նախատեսված են դեկտեմբերի 28-ին, 30-ին և 31-ին։
 

Placeholder
Մեկնարկից 20 րոպե առաջ Լեդին Գագան չեղարկել է համերգը