«Սպիտակ սաղավարտ»-ի հիմնադիր  Ջեյմս Լե Մեզյուրեին Ստամբուլում գտել են  մահացած
Քաղաքական
19:27 11/11/2019
Տարածաշրջան

«Սպիտակ սաղավարտ»-ի հիմնադիր Ջեյմս Լե Մեզյուրեին Ստամբուլում գտել են մահացած

Ստամբուլում մահացած են  գտել բրիտանական զինուժի նախկին զինվորական, սիրիական «Սպիտակ սաղավարտներ» հասարակական կազմակերպության հիմնադիր Ջեյմս Լե Մեզյուրեին: Լե Մեզյուրեի դին հայտնաբերվել է նրա տան մոտ, մահվան պատճառը դեռ հայտնի չէ: Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝  բրիտանացու դին հայտնաբերվել է ոտքերի և գանգի կոտրվածքներով:

Ինչպես BBC- ին ասել է «Սպիտակ սաղավարտ»-ի  կամավորներից մեկը, դին հայտնաբերվել է տեղական ժամանակով  04: 30-ին,  Mayday Rescue Foundation   գրասենյակի հարևանությամբ գտնվող փողոցում, որին մաս են կազմում Սպիտակ սաղավարտները: Նրան գտել է  տեղի մզկիթի աշխատակիցը, որը  ոստիկանություն է կանչել:

Փրկարար կամավորական խմբերը սիրիական ապստամբների կողմից վերահսկվող տարածքներում հայտնվել էին  2012 թվականին։ 

2012-2013 թվականներին նրանց  ֆինանսապես, սարքավորմամբ, տեխնիկայով, դեղամիջոցներով և վերապատրաստմամբ աջակցել են  եվրոպական կառավարությունները , Թուրքիան, Ճապոնիան, Միացյալ Նահանգներն և բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, այդ թվում` Մեզյուրեի  կողմից հիմնադրված Mayday Rescue-ը:

«Սպիտակ սաղավարտներ»-ը կազամակերպության ոչ պաշտոնական անունն է:

Placeholder
«Սպիտակ սաղավարտ»-ի հիմնադիր Ջեյմս Լե Մեզյուրեին Ստամբուլում գտել են մահացած