Կրեմլը մեկնաբանել է Նազարբաևի առաջարկը՝ Պուտին-Զելենսկի հանդիպման վերաբերյալ
Քաղաքական
14:12 12/11/2019
Աշխարհ

Կրեմլը մեկնաբանել է Նազարբաևի առաջարկը՝ Պուտին-Զելենսկի հանդիպման վերաբերյալ

Կրեմլը բարձր է գնահատում Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ջանքերը՝ ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ավելի վաղ Նազարբաևի առաջարկը՝ կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպում Ղազախստանում:Այս մասին գրում է Ria-ն։

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահը չի հրաժարվում հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ, սակայն  այժմ բոլորը կենտրոնացած են «Նորմանդյան ձևաչափի» հանդիպման  պատրաստման վրա:

«Իհարկե, Պուտինն ինքն է ասել, որ երբեք չի հրաժարվում այդպիսի հանդիպումներից, և այս հանդիպումից նույնպես, բայց նա կարծում է, որ այդ հանդիպումը հանուն հանդիպման քիչ օգուտ կբերի։ Այն պետք է լավ նախապատրաստված լինի: Այս առումով, մենք ներկայումս կենտրոնացած ենք «Նորմանդյան ձևաչափի» հանդիպման նախապատրաստման վրա»։ Դրա համար, իհարկե, պետք է կատարվեն Մինսկում ստանձնած բոլոր պարտավորությունները», - ասել է Պեսկովը:

Placeholder