Արսեն Բաբայան. 22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել
Իրավունք
13:36 12/11/2019
Հայաստան

Արսեն Բաբայան. 22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն արդեն դուրս է եկել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Լրագրողներին նա նախ ասաց, որ իրեն շատ լավ է զգում, առողջական վիճակը լավ է: Նա չցանկացավ այս պահին խոսել իր դեմ հարուցված քրեական գործի մասին:

«22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել, գնամ տուն, հետո ավելի մանրամասն  կխոսենք»,- ասաց Ա. Բաբայանը:

Հիշեցնենք, որ այսօր որոշում է կայացվել մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ:  «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացվել էին մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ դիմումներ՝ որպես երաշխիքի գումար, 500.000-ական ՀՀ դրամ փոխանցելու վերաբերյալ անդորրագրերի պատճեների հետ միասին: 

 

Placeholder
Արսեն Բաբայան. 22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել