Աննա Վարդապետյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Իրավունք
10:08 12/11/2019
Հայաստան

Աննա Վարդապետյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանն ազատվել է պաշտոնից։ Որոշումը ստորագրվել է նոյեմբերի 8-ին։
Պատճառների մասին այս անգամ էլ ոչինչ չի ասվում։

Հղում է կատարվում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասին, որը սահմանում է. «Նախարարի տեղակալին նախարարի առաջարկությամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը»։

Հենց նույն օրը Ա. Վարդապետյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ ավարտում է նախարարությունում աշխատանքը։

Հիշեցնենք, որ Ա. Վարդապետյանը փոխնախարար էր նշանակվել այս տարվա ապրիլին։  Մինչ այդ եղել է արդարադատության նախարարի խորհրդականը։

 

Placeholder
Աննա Վարդապետյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից