Արտակ Մովսիսյան. Սենց բան խորհրդային կարգերի ժամանակ էլ չի եղել
Կրթություն, գիտություն
13:46 13/11/2019
Հայաստան

Արտակ Մովսիսյան. Սենց բան խորհրդային կարգերի ժամանակ էլ չի եղել

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագիծը հրապարկելուց հետո ակադեմիական, բուհական համակարգից բացասական կարծիքներ են ներկայացվել, սակայն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ միևնույնն է՝ որևէ սկզբունքային հարցում զիջման չեն գնալու ու շարունակելու են քննարկումները: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը:

Նա նշեց, որ հոկտեմբերի 28-ին բաց նամակով դիմել են վարչապետին, նախագահին, ԱԺ նախագահին, նամակը  տեղադրել են համացանցում՝ նաև ազատ ստորագրությունների համար:

«Դրանից հետո շարունավում էին քննարկումները, նախարարի ելույթը եղավ, որ  որևէ զիջման չեն գնալու, վարչապետի «լայվը» եղավ, որ այս հարցերում էլ որևէ զիջման չեն գնալու, որոշակի պիտակներ եղան»,- ասաց Ա. Մովսիսյանը:

Նրա խոսքով, դիմումն արդեն ստորագրել է մի քանի հազարից ավելի մարդ, պահանջում են նախագիծը հետ կանչել, որն ամբողջության մեջ վերցրած  բազմաթիվ կետերում վտանգավոր է, օրինակ՝  Հայոց լեզու և գրականություն, Հայոց պատմություն առարկաները պարտադիր ուսուցումից հանելու դրույթն է, ԳԱԱ-ն համարյա արհամարհված է, 42 էջանոց նախագծում ընդամենը 11 տող է հատկացված, մինչդեռ այսօր գործում է 2011-ին ընդունված մի ամբողջ օրենք: Ա. Մովսիսյանն ասաց, որ խնդրահարույց է նաև բուհական կառավարման մասին դրույթը, որ բուհերի հոգեբարձուների խորհրդի 12- անդամից 6-ին, ըստ էության, նշանակում է նախարարությունը,  բուհը՝ չորսին: 

«Դրանով կանխորոշված է ռեկտորի նշանակումը,  իսկ ռեկտորին տրված է իրավունք նշանակել բոլոր  դեկաններին: Սենց բան խորհրդային կարգերի ժամանակ էլ չի եղել: Սա նշանակում է՝ բուհերը դնել վերևից՝ նախարարությունից, դիկտատուրային կառավարման տակ, որը հակասում է  բուհական ինքնավարության սկզբունքին  և ընդհանրապես տրամաբանական կառավարաման որևէ սկզբունքի մեջ չի տեղավորվում»,- նշեց ԵՊՀ դասախոսը:

Placeholder