Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
13։10
ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը ներկայացրեց հայտարարությունը, որով Հայոց լեզու և Հայոց պատմություն ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի գերակշիռ մասն իրենց աջակցությունն են հայտնում ուսանողական շարժմանը՝ ի պաշտպանություն բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում Հայոց լեզու և գրականություն, Հայոց պատմություն առարկաների պարտադիր ուսուցմանը:
Դասախոսները հորդորում են ուսանողներին, առաջարկում են նրանց վերադառնալ լսարան ու վերսկսել դասերը: Դասախոսներն ակնկալում և նախատեսում են ԿԳՄՍ նախարարությունը կամ լիազոր մարմինն առաջիկայում հրատապ կկազմակերպի քննարկում, որին մասնակցեն շահագրգիռ, իրավասու բոլոր կողմերը, ներկա լինի նաև նախարար Արայիկ Հարությունյանը: Ենթադրում են՝ քննարկման արդյունքում կհանգեն որոշակի հանգրվանի, որտեղ իրենց առաջ քաշած հարցերը լուծում կստանան:
11։50
ԵՊՀ Հայ բանասիրության և Հայոց պատմության ֆակուլտների դասախոսական կազմը դեկաների գլխավորությամբ խորհրդակցություն են անցկացրել, որի ընթացքում քվեարկությամբ ընդունվել է հայտարարության տեքստ, որն ավելի ուշ հատուկ ստեղծված հանձնաժողովի անդամները կհայտարարեն: Լրագրողներին հայտնեց ԵՊՀ Հայ գրականության ամբիոնի դոցենտ Արշալույս Գալստյանը:
Նա հայտարարության տեքստից միայն առաջին կետը նշեց, որի համաձայն երկու ֆակուլտետների դասախոսներն ի համերաշխություն և ի աջակցություն ուսանողների՝ հայտարարում են մեկօրյա դասադուլ, այսինքն՝ այսօր, որպեսզի դասադուլ իրականացնող ուսանողներն իրենց միայնակ չզգան, հասկանան, որ այն խնդիրները, որոնք իրենք բարձրաձայնում են, իրենց դասախոսներն իրենց կողքին են:
Հիշեցնենք, որ ԵՊՀ Հայ բանասիրության և Հայոց պատմության ֆակուլտների ուսանողներն արդեն մի քանի օր դասադուլ են անում, պահանջում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու: