Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը հնարավոր է խախտեն ավանդույթը
Հասարակություն
09:20 13/11/2019
Աշխարհ

Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը հնարավոր է խախտեն ավանդույթը

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, հնարավոր է Սուրբ ծննդյանը չվերադառնան Մեծ Բրիտանիա: Դրա փոխարեն զույգը մտածում է մնալ ԱՄՆ-ում: Գազետա. ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Mirror Online –ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին:

Սասեքսի դուքսն ու դքսուհին ուղևորվում են Կալիֆորնիա, որպեսզի ժամանակ անցկացնեն Մեգանի մոր հետ: Այդ այցը կլինի զույգի վեցշաբաթյա «արձակուրդին» նախատեսված  թագավորական ընտանիքի պարտականությունների մի մասը:

Ենթադրվում էր, որ արքայազն Հարրին, Մեգան Մարքլն ու նրանց վեց ամսական որդին կվերադառնան Մեծ Բրիտանիա, որտեղ, ըստ ավանդույթի, թագուհու հետ կանցկացնեն տոնական սեզոնի մնացած մասը: Բայց պալատից չեն բացառել հնարավորությունը, որ նրանք Սուրբ ծնունդը կդիմավորեն ԱՄՆ-ում:

Աղբյուրը նաև ընդգծել է՝ դեռ վաղ է խոսել այդ մասին, քանի որ զույգը դեռ չի ընդունել վերջնական որոշում:

Placeholder
Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը հնարավոր է խախտեն ավանդույթը