Փարիզում ֆեմինիստները խափանել են Պոլանսկու ֆիլմի պրեմիերան
Իրավունք
14:40 13/11/2019
Աշխարհ

Փարիզում ֆեմինիստները խափանել են Պոլանսկու ֆիլմի պրեմիերան

Փարիզում ֆեմինիստական շարժման անդամները խափանել են ռեժիսոր Ռոման Պոլանսկու «Սպան և լրտեսը» ֆիլմի պրեմիերան: kulturomania.ru-ն, հղում անելով France Info-ին, գրում է, որ շուրջ 40 ակտիվիստներ արգելափակել են կինոթատրոնի մուտքը, որտեղ պետք է կայանար ֆիլմի ցուցադրությունը: Ակցիայի մասնակիցները Պոլանսկու հասցեին մեղադրական արտահայտություններ պարունակող գրություններով պաստառներ են բարձրացրել և կոչ արել բոյկոտել ֆիլմը:

Ռոման Պոլանսկին թանքվում է Եվրոպայում ԱՄՆ դատական մարմիններից, որոնք նրան մեղադրում են բռնաբարության մեջ: Քննության տվյալներով, 1977 թվականին ռեժիսորը 13-ամյա Սամանտա Գեյմերին շամպայն և թմրանյութ է տվել, ինչպից հետո բռնաբարել նրան:

Նշենք, որ վերջերս ֆրանսիացի դերասանուհի Վալենտին Մոնյեն մեղադրել էր 86-ամյա Ռոման Պոլանսկուն, որ վերջնս 1975 թվականին Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում միասին եղած ժամանակ իբր բռնի փորձել է մտերմանալ իր հետ: Նշվում է, որ այդ մեղադրանքով Պոլանսկին քրեական պատասխանատվության չի ենթարկվի կապված  վաղեմության ժամկետը լրանալու հետ. ենթադրյալ հանցագործության կատարման պահից անցել է ավելի քան 20 տարի:
 

Placeholder
Փարիզում ֆեմինիստները խափանել են Պոլանսկու ֆիլմի պրեմիերան