Հռոմի պապը ցավակցել է Ղամիշլիում սպանված հայ հոգևորականների ընտանիքներին ու քրիստոնյաներին
Հասարակություն
09:51 13/11/2019
Հայաստան

Հռոմի պապը ցավակցել է Ղամիշլիում սպանված հայ հոգևորականների ընտանիքներին ու քրիստոնյաներին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն անդրադարձել է Ղամիշլիում հայ հոգևորականների սպանությանը։

«Ես Սիրիայի գտնվող Ղամիշլիի հայ կաթոլիկների հետ եմ, որոնք հավաքվել են հրաժեշտ տալու իրենց ծխական քահանային՝ հայր Հովսեփ Պեդոյանին, որը սպանվեց իր հոր հետ միասին: Ես աղոթում եմ նրանց, նրանց ընտանիքների և Սիրիայի բոլոր քրիստոնյաների համար»,-թվիթերում գրել է Ֆրանցիսկոս պապը։

Հիշեցնենք, Սիրիայում հյուսիս-արևելքում անհայտ անձինք կրակել և սպանել էին Ղամիշլիի Հայ Կաթողիկե Սուրբ Հովսեփ համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը։ Նրանց սպանել են Դեր Զորում, ուր հովվապետը մեկնել էր այցելելու մի քանի հայ ընտանիքների՝ մարդասիրական օգնության համար։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է հայ հոգևորականներին սպանության պատասխանատվությունը։

Հավելելնք նաև, որ Ղամիշլի քաղաքում համաժամանակյա զինված հարձակումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով սպանվել է նաև 6 և վիրավորվել 22 հոգի, որոնց մեջ կան քաղաքացիականներ և ուժայիններ:

 

Placeholder
Հռոմի պապը ցավակցել է Ղամիշլիում սպանված հայ հոգևորականների ընտանիքներին ու քրիստոնյաներին