Էկոնոմիկայի նախարարությանը 2020-ի բյուջեի նախագծով ավելի շատ գումար կհատկացվի
Տնտեսություն
12:04 14/11/2019
Հայաստան

Էկոնոմիկայի նախարարությանը 2020-ի բյուջեի նախագծով ավելի շատ գումար կհատկացվի

2020 թվականի բյուջեի նախագծով Էկոնոմիկայի նախարարության գծով ծրագրերի ֆինանսավորմանը պետք է ուղղվի 33,2 մլրդ դրամ` 2019-ին հաստատված 25,9 մլրդ դրամի դիմաց։

ԱԺ նիստում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ աճը հիմնականում ուղղված է այն ծրագրային անելիքներին, որոնք հատուկ են լինելու գյուղատնտեսության, զբոսաշրջության, արդյունաբերության, փոքր ու միջին բիզնեսի ոլորտին։

«Մոտ 18 մլրդ դրամ կհատկացվի գյուղատնտեսության ծրագրերի մասով, 6,3 մլրդ դրամ՝ զբոսաշրջության զարգացման։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է ֆինանսավորել և իրականացնել 12 միջոցառում 5 ծրագրերով, որոնց ընդհանուր ծախսերը կկազմեն 8,9 մլրդ դրամ։ Նշված ընդհանուր գումարից 17,8 մլրդ դրամը պետք է համաֆինանսավորվի արտաքին հովանավորների կողմից, իսկ մնացածը կտրամադրվի պետբյուջեից՝ ի հաշիվ հարկային մուտքերի»,- ասաց Խաչատրյանը։

Placeholder
Էկոնոմիկայի նախարարությանը 2020-ի բյուջեի նախագծով ավելի շատ գումար կհատկացվի