Նախատեսվում է Հայաստանից 10 նոր ուղղությունով չվերթներ իրականացնել
Տնտեսություն
18:18 14/11/2019
Հայաստան

Նախատեսվում է Հայաստանից 10 նոր ուղղությունով չվերթներ իրականացնել

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում  կատարելու մասին նախագիծը:

Նախագծով նախատեսվում է, որ օդային տրանսպորտով ելքի համար վճարվող պետական տուրքից կազատվեն այն դեպքում, երբ անձն կօգտվի այնպիսի ավիաընկերության կողմից նոր շահագործվող ուղղությամբ կատարվող թռիչքներից, որոնք նախկինում գոյություն չեն ունեցել:
Այսինքն՝ «օդի տուրքը» կզիջեն այն ավիաընկերությունների համար, որոնք նոր ուղղություններով փոխադրումներ կիրականացնեն։

Տարածքային կառավարման և ենթակառուցվացվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ օդի տուրքի ձևով մոտ 11-12 մլրդ դրամ մուտք է լինում պետական բյուջե, սակայն կան  բոլոր հիմնավորումները, որ այս արտոնությունը տրամադրելու պարագայում ունենալու են դրական էֆեկտ՝ հաշվի առնելով, որ այս կարգավորումը նպաստելու է նոր շուկաների ձևավորմանն ու առկա շուկաների խթանմանը:

Նա նշեց, որ ըստ գնահատականների, մուլտիպլիկատիվ էֆեկտի շնորհիվ պետբյուջե կմուտքագրվեն լրացուցիչ եկամուտներով։ «Ներկա դրությամբ բոլոր ուղղություններով իրականացվող ավիափոխադրումների օդի տուրքի գործող կարգավորումը կարգավորվում է։ Բայց միաժամանակ կարևոր է նշել, որ սա վերաբերում է բոլոր ավիաընկերություններին և որևէ ավիաընկերության առանձին արտոնություն չի տրվում»,- ասաց Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ սա հնարավորություն է ստեղծում՝ ՀՀ-ում ստեղծել մրցակցային մթնոլորտ, որ նոր ուղղություններով չվերթներ լինեն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով որոշմանը՝ նշեց,  կայացվել է քաղաքական որոշում, որ բոլոր այն դեպքերում, երբ որևէ ավիաընկերության կողմից վերջին 12 ամսվա ընթացքում կբացվի չսպասարկված որևէ նոր ուղղություն, կառավարության կողմից օդի տուրքը այդ ուղղությունների համար կհանվի: Ըստ նրա՝   այս պահին կա մեկ ավիաընկերություն, որն արդեն այացրել է Երևան  և Գյումրի չվերթներ իրականացնելու որոշումներ։

«Եղան քննարկումներ, որ RyanAir ընկերությանը տրվում է արտոնություն, բայց արտոնություն չի տրվում։ Մենք հրավիրում ենք աշխարհի, առանց բացառության, բոլոր ավիաընկերություններին։ Իհրակե որոշ բացառություններ կլինեն` կապված մեր ազգային անվտանգության շահերի հետ»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ սա էական ազդեցություն է ունենալու ավիատոմսերի գնագոյացման  և ընդհանրապես տնտեսական ակտիվության զարգացման առումով։

Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանն էլ նշեց, որ  ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը բացում է չվերթ դեպի Կալուգա։ Առաջին չվերթը կիրականանա դեկտեմբերի 14-ին։ Ըստ նրա՝ «Էյր Բալթիկ»-ը նույնպես  նոր ուղղություն է բացելու: «Հաստատված 8 նոր ուղղություն ունենք, բայց նախատեսում ենք, որ մինչև ամառային սեզոնի բացվելը կլինի 10-ից ավելի»,-  ասաց նա։

Նա նաև նշեց, որ RyanAir-ն արդեն հաստատել է չորս ուղղություն, նախատեսում է ավելացնել ևս երեքը:

Սուրեն Պապիկյանն էլ տեղեկացրեց, որ տեղական ընկերություններից ևս հետաքրքրություն կա 10 նոր ուղղությունների մասով, պարզապես դեռ պետք է քննարկեն։
Վարչապետի խոսքով՝ եթե այդ ամենն իրականություն դառնա, դա կլինի ավիափոխադրումների ոլորտում հեղափոխություն։


 

Placeholder
Նախատեսվում է Հայաստանից 10 նոր ուղղությունով չվերթներ իրականացնել