Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թաթուլ Մանասերյան. Այն մարդիկ, որոնք մինչև 1988թ. ամաչում էին հասարակության մեջ երևալ, հանկարծ սկսեցին եղանակ ստեղծել
«Կոչեր ուղղված ներկայի իշխանություններին այդքան մեծ իմաստ չեն պարունակի, որովհետև եթե անսան կոչերին, ապա մինչ օրս կայացած մտավորականների, փորձագետների կողմից գոնե որևէ առաջարկ կընկալվեր կամ կընդունվեր»,- Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովին ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:
Նա նշեց, որ այս ակումբը պետք է համախմբի մարդկային մեծ կապիտալն ու որոշակի կրթական միսիա վերցնի իր վրա:
«Եթե նայում ենք հասարակության մեծ մասին, այդ պառակտվածությունը թույլ չի տալիս գալ ընդհանուր հայտարարի շատ պարզ թվացող խնդիրների շուրջ»,- ասաց Թ. Մանասերյանը:
Նա նշեց, որ ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանն իր ուսերին լուրջ բեռ է դրել:
«Միշտ կոչ եմ արել երբեք չթերագնահատել Վազգեն Մանուկյան մարդու կարողությունը: Շատ կուզեմ սատարել ձեզ, որպեսզի ունենանք այն որակը, եթե պետք է տարանջավի հասարակությունը, ապա ոչ թե հեղափոխականի, հակահեղափոխականի, այլ ստեղծողների և փախցնողների թող բաժանվի: Փախցնողները թող ամաչեն: Այն մարդիկ, որոնք մինչև 1988 թվականը ամաչում էին հասարակության մեջ երևալ, հանկարծ սկսեցին եղանակ ստեղծել:
Սա դիմադրության շարժում պետք է իսկապես լինի, դիմադրողականությունը բարձրացնելու, ազգային կորիզը պահպանելու համար»,- ասաց Թ. Մանասերյանը: